Արթիկում հրկիզել են «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրենի Range Rover-ը. պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

արթիկ

Երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։50-ի սահմանում դեռևս անհայտ հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքում հրկիզել են Արթիկ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Խաչիկ Ա-ին պատկանող Range Rover մակնիշի 55 MԼ 555 համարանիշի ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան հրկիզվել է Խաչիկ Ա-ի տան բակում, ինչի հետևանքով նրան պատճառվել է մոտ 5 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ հրդեհի պատճառները պարզելու նպատակով ՀՀ ԱԻՆ Գյումրիի հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում փորձաքննություն է նշանակվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Խաչիկ Ա-ն Արթիկում հայտնի է «Միլիոն» ՍՊԸ-ի տնօրեն։