Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին 1 մլրդ դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

դորսի

Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին 1 մլրդ դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի համար: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես 1 միլիարդ դոլար կուղղեմ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Դա կազմում է իմ կարողության մոտավորապես 28 տոկոսը: Գումարը կուղղվի Start Small հիմնադրամին՝ COVID-19-ի դեմ գլոբալ օգնության ֆինանսավորման համար»,- նշել է նա: