Քաղցկեղ և արյան հիվանդություններով երեխաները չեն կարող սպասել մինչև համաճարակի ավարտը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

հասարակական

«Այս ծանր և անորոշ ժամանակահատվածում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը։ Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ ամեն օր զգում են մեր կարիքը։

Ցավոք, նրանք չեն կարող սպասել մինչև մարդկությունը հաղթահարի համաճարակին»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ շարունակելով.

«Նրանց կյանքը կախված է տրամադրվող ամենօրյա դեղերից, բուժումից ու վիրահատական միջամտություններից։

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների կողքին կանգնած է «Ժպիտների քաղաք»-ը, որ հոգում է բուժման, դեղորայքի և սննդի ծախսերը։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

Նվիրաբերեք այսօր՝ https://donate.cityofsmile.org/»: Աննա Հակոբյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների մասնակցությամբ»,-գրել է Աննա Հակոբյանը: