«Տարոն-Ավիայի» օդանավերը երբևէ չեն եղել Աֆրիկայում․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

Տարոն Ավիա

 

«Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Ուզում ենք անդրադառնալ վերջին մի քանի օրվա ընթացքում հայաստանյան մամուլում տեղ գտած մի շարք հոդվածներում եւ հրապարակումներում «Տարոն-Ավիա» ՍՊԸ ավիաընկերության վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին՝

Առաջինը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը իր գործունեության ընթացքում ոչ մի թռիչք չի իրականացրել դեպի Բուլղարիա։

Երկրորդը՝ «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը եւ նրա կողմից շահագործվող օդանավերը երբեւէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի եւ թմրանյութերի վաճառքի մեջ։

Մենք նույնպես մտահոգված ենք հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայով եւ ակնկալում ենք ստեղծված խնդիրների շուտափույթ հանգուցալուծում»: