Ռոհանին ԱՄՀ-ին կոչ է արել Իրանին 5 միլիարդ դոլար տրամադրել COVID-19-ի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) կոչ է արել Թեհրանին 5 մլրդ դոլար տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Իրանի իշխանությունները մարտի կեսերին նման խնդրանքով դիմել էին ԱՄՀ-ին, սակայն Թեհրանը մինչև հիմա չի ստացել ակնկալած գումարը: Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ԱՄՀ-ին հնարավորություն չտալ գումարը տրամադրել Իրանին:

«Մենք ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի անդամ ենք, մենք վճարում ենք մեր բաժինը, իսկ մեր (արժութային) պաշարների մի մասը գտնվում է նրանց մոտ։ Հնարավոր է, որ վերջին 50 տարվա ընթացքում հիմնադրամից ոչինչ չենք խնդրել, բայց եթե նրանք այս դժվարին պայմաններում չցանկանան կատարել իրենց պարտականությունները, աշխարհը դա այլ կերպ կդատի»,- ասել է Իրանի նախագահը երկրի կառավարության՝ ապրիլի 8-ին կայացած նիստի ժամանակ:

Ռոհանին ելույթի ընթացքում  ԱՄՆ-ին մեղադրել է տնտեսական և բժշկական ահաբեկչության համար: Հայտարարե է, որ ԱՄՆ-ն խախտել է առողջապահության ոլորտումում միջազգային կոնվենցիան:

Նշենք, որ Իրանում վերջին մեկուկես ամսվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 62 500 դեպք, որից 3800-ը՝ մահվան ելքով: Վիրուսից առողջացել է 27 000 մարդ: