Բունդեսլիգան հնարավոր է վերսկսվի առանց հանդիսականների

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News     

Բունդեսլիգա

Գերմանիայի ֆուտբոլային միության և Բունդեսլիգայի կազմակերպիչները քննարկում են 2019-20 թթ․ առաջնության վերսկսման հարցը․ առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Այս մասին գրել է Bild-ը: 

Գերմանիայի առաջնությունը կարողա է վերսկսվել մայիսի սկզբին, բայց դրա համար թիմերը պետք է պահանջների շարք բավարարեն։   

Հանդիպումներին կթույլատրվի 239 մարդու ներկայցություն։ Դրանք ֆուտբոլիստներ են, մարզչական շտաբը, անձնակազմը՝ 8 մարդուց բաղկացած կազմով։ Տիրբունաներ կթույլատրվի 30  լրագրողի և 36 հեռուստատեսության աշխատակցի մուտքը։ Յուրաքանչյուր ակումբ հնարավորություն կունենա խաղին 8 հոգանոց պատվիրակություն ուղարկել, տրիբունաներ ընդհանուր առմամբ կկարողան մուտք գործել 113 հանդիսական։

Երկրպագուների մուտքը նախնական ժամանակահատվածում բացառված է։