Ի՞նչ են ուտում կարանտինում գտնվողները. նախարարի խորհրդականը ճաշացանկն է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

սնունդ

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել կարանտինում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդից և  կից գրառում արել. «Հատուկ կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սնունդի մասին.

Նախաճաշ - ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ,

Ճաշ - հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ,

Ընթրիք (սա երեկվանն է) - խորոված,

Ջուրը՝ անսահմանափակ:

Մեծ հպարտությանբ կարող եմ ասել, որ այ սենց է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»: