Հավաքագրվում են ինքնամեկուսացվածի առողջականի և սննդի անհրաժեշտության մասին տվյալները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ինքնամեկուսացվածներ

«Ինքնամեկուսացված անձանց համար ունենք մի քանի գործողություններ՝ ինքնամեկուսացված քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրումն է և սննդի անհրաժեշտության վերաբերյալ տվյալների հավաքագրումը»։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը:

«Անհրաժեշտության դեպքում սնունդ է տրամադրվում ինքնամեկուսաման մեջ գտնվող անձի և/կամ իր ընտանիքին։ Մենք պարբերաբար հաղորդագրություն ենք ուղարկում ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց, որոնք այդ հաղորդագրության մեջ եղած հղումով անցնում են և պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին, ինքնալուսանկարվում, որպեսզի մենք հավաստիանանք, որ դա հենց ինքնամեկուսացված անձն է»։

Բադալյանը նաև նշել է, որ հավաքագրվում է նաև տեղեկություն այդ անձանց գտնվելու մասին. «Հավաստիանում ենք, որ նրանք չեն լքել ինքնամեկուսացման վայրը։ Հաղորդագրությունները գնում են օրվա մեջ մի քանի անգամ՝ պատահական պարբերականությամբ»: