ԱՀԿ-ն քննադատել է Թրամփին ֆինանսավորումը կրճատելու մտադրության համար․ «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

թրամփ

ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանման տնօրեն Հանս Կլյուգեն, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ին ուղղվող աջակցությունը դադարեցնելու մտադրությանը, քննադատել է այն՝ նշելով, որ այս օրերին չի կարելի կրճատել ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը, քանի որ աշխարհը գտնվում է COVID-19-ի դեմ պայքարի վճռական փուլում: Այդ մասին գրում է ria.ru-ն։

«Ես պատասխանում եմ ԱՀԿ անդամ 53 երկրների անունից, և կասեմ՝ ո՛չ. դեռ համավարակի վճռական փուլում ենք, այնպես որ ֆինանսավորման կրճատման ժամանակը չէ»,- ասել է Կլյուգեն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը ԶՄ-ների հետ հանդիպման ժամանակ չէր բացառել, որ Վաշինգթոնը կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը՝ իր հերթին քննադատելով ԱՀԿ-ին, որ շատ է կենտրոնանում Չինաստանի վրա: