Ստեփանակերտում ախտահանվել են «Ջրմուղ-կոյուղին», «Ջերմային տնտեսությունը» և «Սանմաքրումը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

ԱՀ ԳՆ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում՝ պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:

Շուկայի սպասարկման անձնակազմի կողմից իրականացվող միջոցառումներից բացի՝ ախտահանման միջոցառումներ են իրականացնում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ջրմուղ-կոյուղի», «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունները:

Պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: