Ցմահ դատապարտված 74-ամյա Խոսրով Ավագյանն ազատ է արձակվել նիստերի դահլիճից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

հասարակական

Երկու քրոջ սպանության և խարդախության համար ցմահ դատապարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 8-րդ կետերով 74-ամյա Խոսորով Ավագյանը դատական նիստերի դահլիճից՝ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում  ասաց փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը:

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը ազատ արձակելու որոշում է կայացրել, քանի որ պատժին անհամատեղելի հիվանդություններով է տառապում Ավագյանը։

Փաստաբանի փոխանցմամբ Խոսրով Ավագյանը տառապում է  քաղցկեղով և տեսողական լուրջ խնդիրներով