Ալեն Սիմոնյանը տեսակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ալեն

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով, որ տեսակապով մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ նիստին:

«Այսօր տեսակոնֆերանսի միջոցով կայացավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ նախագահում է Հայաստանը»,-գրել է Ալեն Սիմոնյանը: