Վթար՝ Արագածոտնում. Toyota Camry-ն բախվել է 05-ին, վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

Ապրիլի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել են Toyota Camry և ВАЗ 2105 մակնիշների ավտոմեքենաները: Այդ մասին գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

1

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Toyota Camry-ի վարորդը, որը բախվել է 05-ին, վերջինս էլ կորցրել է կառավարումն ու կողաշրջվել:

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:

1