ՀՀ և ՌԴ արտգործնախարարները հեռախոսակապով քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման քայլերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՀՀՌԴ

Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: