Ստուգվել են զինծառայողների մարտավարական գիտելիքներն ու գործնական կարողությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

պն

Ապրիլի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկի ականանետային մարտկոցի անձնակազմի մասնակցությամբ անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստուգվել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները: Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումը գերազանց է կատարել առաջադրանքը, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: