ԳՇ պետը և ՊՆ տեղակալը միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են քննարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

պն

Ապրիլի 8-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ազգային ստանդարտի մշակման նպատակով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ անցկացրել են «Նավթամթերք. տեղափոխման (բեռնափոխադրման), ընդունման, բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստներ. կորուստների չափ» թեմայով քննարկում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից:

Ուսումնասիրվել են ոլորտում առկա խնդիրները, ստանդարտների համապատասխանությունը առկա իրավիճակին: Քննարկվել են խնդիրների լուծման տարբերակները առաջարկներ արվել հնարավոր թերությունների շտկման վերաբերյալ: