Պատգամավորը՝ Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին. Հանձնաժողովի աշխատանքը սառեցնել չենք կարող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ասում է, որ Յուրի Խաչատուրովին ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը բազում հարցեր ուներ տալու, ու հուսով են, նա դեռ կորոշի ներկայանալ հանձնաժողովին: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց՝ Խաչատուրովի չներկայանալով՝ որոշակի խնդիրներ կունենա հանձնաժողովը, բայց նրան դեռ սպասում են:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջակին, որ համավարակի ժամանակ հանձնաժողովը պետք է դադար վերցնի, Տիգրան Կարապետյանն ասաց. «Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրի մարտահրավերները որևէ տեղ չեն կորել: Հանձնաժողովը աշխատանքները սառեցնել չի կարող»:

Մանրամասները՝ տեսանյութում։