Էրդողանը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին դեղորայքի հարցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, փոխանցում է Ermenihaber-ը:

Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարության է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողան նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում դեղորայքի հարցում Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադառնալու խնդրին՝ նշելով, որ այդ հարցում դյուրացումներ են մտցվել։  

Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքին «Մենք մեզ բավարար ենք Թուրքիա» դրամահավաքին օգնություն ցուցաբերելու համար։