Պարենային և պաշտպանական միջոցներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի խոցելի անձանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

․

«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:

Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, «Իմ քայլը» հիմնադրամի և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության արդյունքում պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց:

Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը: Փաթեթները Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով այս շաբաթվա ընթացքում կտրամադրվեն մարզի 421 բնակչի: Բաշխման գործընթացը մեկնարկել է երեկվանից:

Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից:

Շնորհակալություն ենք հայտնում «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր նվիրատուներին և գործընկերներին համատեղ ջանքերի համար: