Քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ աշխատակից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։

Մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ վարակվածի շփման շրջանակը հայտնաբերվել և մեկուսացվել է։

Հիշեցնենք, որ որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 853 դեպք, ապաքինվել են՝ 114-ը, մահացել՝ 9-ը: