Հրաժարական եմ տվել, որ գնամ, սովորեմ. ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել. նախկին փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

աած

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում շրջանառվող մի շարք լուրերի և դրանց մասով հերքում տարածել:

«Անընդունելի եմ համարում անհիմն զրպարտությունները։

Քանի անգամ է սարսափելի հերյուրանքներով հոդված է տպագրվում՝ փորձելով խեղաթյուրել իրականությունը։ Մտածում էի` զրպարտանքները հրապարակային հերքման պահանջ ներկայացնելու այլընտրանքներ կան, բայց հիմա հասկանում եմ, որ պետք է հրապարակայնորեն պատասխանել նաև այս եղանակով։ Ուրեմն.

1. Իմ տանից գումար գողանալու հերյուրանքը տխրահռչակ սուտ է, և ես ունեմ ապացույց, թե ինչու է դա սուտ:

2. Ես հրաժարական եմ տվել, որ գնամ, սովորեմ, վերադարձել եմ, քանի որ ըստ դասերիս օրացույցի պետք է այս ընթացքում վերադառնայի, և վերջին մոդուլս հետաձգվել է, քանի որ աշխարհում COVID-19-նն է մոլեգնում։ Իմ ընդունելության նամակում, ինչպես նաև ծրագրի կայքէջում օրացույցը կախված է:

3. Որևէ իրավական կարգավիճակով ինձ ԱԱԾ հարցաքննման չեն հրավիրել և ես չեմ գնացել:

4. Ես որպես ՀԿ-ի համահիմնադիր և խորհրդի անդամ կարող եմ վստահաբար հայտնել, որ Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն, որի տնօրենն եմ եղել նախքան նախարարությունում աշխատելը, նախարարությունից ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ նախարարությունում իմ աշխատելու ժամանակ, ոչ էլ նախկինում կամ հիմա։

5. ԱԶԲ-ի համապատասխան փորձագետների խումբը խորհրդակցելու նպատակով հանդիպել է կրթության մի շարք փորձագետների, այդ թվում՝ Ավետիք Մեջլումյանի հետ, որն այժմ ՀԿ-ի տնօրենն է, և առնվազն ես՝ որպես նախարարության աշխատակից, ԱԶԲ-ին չեմ ուղղորդել իր որոշումների կայացման գործում;

6. ԵՄ-ի վերաբերյալ բոլոր շահարկումները իմ անվան հետ կապված նույնպես հերյուրանքներ են։ Նախարարությունը չի ունեցել որևէ գործառույթ ԵՄ աջակցության ծրագիրը որևէ կազմակերպությանը՝ որպես դրամաշնորհ տալու կամ չտալու հետ»,-գրել է նախկին փոխնախարարը։