Կորոնավիրուսի պատճառով Լոս Անջելեսում չեղարկվել են Ապրիլի 24-ին նվիրված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

լոս

Հաշվի առնելով ներկայիս Կորոնավիրուս համաճարակից ստեղծված իրավիճակը՝ Լոս Անջելոսի Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները եւ Հայոց Ցեղասպանության Հանձնախումբը որոշեցին չեղարկել Ապրիլ 24-ի ոգեկոչման առնչվող բոլոր միջոցառումները:

Համայնքային այս երեք կազմակերպությունները ծրագրել էին.

ա) Ուխտագնացություն դեպի Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր,

բ) Քայլարշավ ցույց Փոքր Հայաստան, Լոս Անջելոս,

գ) Բողոքի ցույց Լոս Անջելոսի Թուրքական հյուպատոսության առջեւ:

Վերոհիշյալ կազմակերպությունները կայացրել են նման որոշում ոչ միայն ելնելով զուտ բարոյական նկատառումներից, այլ նաեւ հետեւելով տեղական իշխանությունների առողջապահական կանոնակարգին, որոնք ստեղծվել են Կորոնավիրուսի տարածումը մեղմացնելու եւ կյանքեր փրկելու համար:

Մենք շարունակում ենք մնալ հավատարիմ Հայ Դատի պահանջնրին եւ շարունակելու ենք մեր աշխատանքները ուղված Հայոց Ցեղասպանության արդար լուծորոշմանը՝ պահանջելով ճանաչում Թուրքիայի կառավարությունից, ինչպես նաեւ արդար փոխհատուցում: Թեպետ մենք չենք կարողանալու միասնական բողոքի ձայն բարձրացնել Ապրիլի 24-ին, մենք գիտակցում ենք, որ մեր միասնական աշխատանքները պետք է տարվեն տարին 365 օր: Մենք կշարունակենք լինել միասնական եւ մեր ձայնը լսելի կդարձնենք մեր 1,5 միլիոն զոհերի համար: Առաջիկա օրերին մենք կհայտարարենք Ապրիլ 24-ի ոգեկոչման այլ ծրագրերի մասին, որոնք կփոխարինեն ավանդական հավաքներին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Տան Պալատին եւ Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ճշմարտությունը եւ արդարությունը վերահաստատելու համար: Շնորհակալ ենք նաեւ իրենց անկոտրուն աշխատանքների համար այս անորոշ եւ դժվար ժամանակներում:

Մենք հուսով ենք եւ աղոթում ենք, որ այս համաճարակը շուտով կվերջանա ու մեր համայնքը էլ ավելի կհզորանա:

Միացյալ այս հանձնախումբը ձեզ մաղթում է ամենայն բարիք: Մնացեք միշտ առողջ եւ ապահով: