COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում ԵՄ-ն Հայաստանին 92 միլիոն եվրո կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

եմ

Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն Հայաստանին 92 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար:  

Լոուրենս Մերեդիթը նաև նշել է, որ ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրներին համավարակի դեմ պայքարի շրջանակում կհատկացնի 80 միլիոն եվրո և ևս 883 միլիոն եվրո՝ որպես կարճաժամկետ աջակցություն:Գումարը կտրամադրվի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:

Ըստ հրապարակման՝ աջակցության ամենամեծ ծավալով փաթեթը տրամադրվելու է Ուկրաինային՝ 190 միլիոն եվրո, ապա Վրաստանին՝ 183 միլիոն: Նշենք նաև, որ Մոլդովային կհատկացվի 87 միլիոն եվրո, Բելառուսին՝ 60, իսկ Ադրբեջանը՝ 14 միլիոն եվրո: