Վանում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News       

երկրաշարժ

Ապրիլի 7-ին Վան նահանգի Բաշքալեի շրջանում 3․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը Ռիխտերի սանդղակով գնահատվել է 3․5 բալ։  Գրել է Ermenihaber-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23։43-ին։ 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7․04 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։