Սարալանջի փողոցը ապրիլի 10-ին մի քանի ժամ երկկողմանի փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News   

ճանապարհ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց):

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- հայտնել են քաղաքապետարանից։