Մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի, ծխախոտի հումքի, պարարտանյութի գինը կիջնի. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

կարագ

Կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է մի նախագիծ, համաձայն որի՝ հաստատվում է դեկտեմբերին ԵՏՄ երկրների ղեկավարների հետ ձեռք է բերված պայմանավորվածությունների արձանագրությունը:

«Սա վերաբերում է մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների, որոնց գինը միջինում երեք տոկոսով կնվազի, մասնավորապես, խոսքը կվերաբերի հետևյալ ապրանքներին՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ ու մի շարք այլ ապրանքներ», - ասել է փոխվարչապետը՝ տեղեկացնելով որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կկիրառվեն այս արտոնյալ սակագները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս որոշումները շատ կարևոր են հատկապես այսօր, երբ որոշակի գնային ճնշումներ են նկատվում շուկայում։