Բրազիլիայում կորոնավիրուսով հիվանդ նորածին է մահացել․ Lenta

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

նորածին

Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով նորածին է մահացել։ Երեխան մահացել է լույս աշխարհ գալուց 4 օր անց։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Հաղորդվում է, որ երեխան վաղաժամ է ծնվել, հղիության 30 շաբաթականում և գտնվել է նորածինների համար նախատեսված ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նրա մահվան պատճառը հայտնի չէ, և դեռևս պարզ չէ նա մինչև ծնվելն է վարակվել կորոնավիրուսով, թե ծնվելուց հետո։

Մահացած փոքրիկի մայրը սպասում է կորոնավիրուսի թեստ արդյունքներին։ Հայտնի է, որ նա ունի ճարպակալում, շաքարային դիաբետ ու հիպերտոնիա։

Բրազիլիայում վարակակիր է շուրջ 16 հազար 188 մարդ, առնվազն 820 մահացել է վարակից ու դրա բարդացումներից։

Ապրիլի 2-ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում ևս հաղորդվել էր կորոնավիրուսի հետևանքով նորածնի մահվան մասին։