Փաշինյանը պիտի արձագանքի Էրդողանի՝ ՀՀ-ին օգնելու առաջարկին. միջազգայանգետը 3 տարբերակ ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

մաշալյան

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Էրդողանի զանգին Պոլսի Հայոց պատրիարքարան և Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին արված առաջարկին:

«Կարծում եմ՝ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:

Առաջարկը կարելի է մերժել:
Առաջարկը կարելի է ընդունել:
Առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ պատաախանել:

Կարծում եմ՝ որևէ կերպ չարձագանքելը սխալ է, մանավանդ, երբ մեսիջը եկել է Եկեղեցու խողողվակով:

Ի՞նչ կարծիքներ կան»,-գրել է Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապ է հաստատել Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ և նրա միջոցով Հայաստանին դեղորայքի հարցում օգնություն ցուցաբերելու առաջարկ արել։

«Վսեմաշուք նախագահը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց երկիրը վերադառնալու համար հնարավորություն կտրվի և Հայաստանին դեղորայք տրամադրելու պատրաստակամություն հայտնեց»,- նշված է հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահը Հայոց պատրիարքից նաև հետաքրքրվել հայ համայնքի կարիքներով։ Ի պատասխան՝ Հայոց պատրիարքն ասել է, որ նախագահի կողմից կապ հաստատելը թե՛ իր, թե՛ ժողովրդի համար մխիթարական երևույթ է։