ԱԱԾ ծառայողները թույլ չեն տալիս ոստիկանության բաժնի պետին և տեղակալին դուրս գալ շենքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

հասարակական

Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աբյուրի՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։