Որդի՛ս, դու էլ կհաղթես. Սերբիայի նախագահի որդին վարակվել է կորոնավիրուսով. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

սերբիայինախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը  ինսթագրամյան իր էջում հայտնել է, որ որդին հիվանդացել է կորոնավիրուսով, փոխանցում է РиаНовости-ն:

«Երբ այս ամենը սկսվեց, իմ Դանիլոն ասաց, որ հանձնվելը տարբերակ չէ։ Իմ առաջին երեխան վարակված է կորոնավիրուսով, կլինիկական պատկերն այնպիսին է, որ նա տեղափոխվել է ինֆեկցիոն հիվանդանոց: Որդի՛ս, դու էլ կհաղթես։ Քո հայրը սիրում է քեզ, և բոլորն են սիրում քեզ», - գրել Է Վուչիչը իր պաշտոնական էջում և տեղադրել լուսանկար երիտասարդ որդու հետ:

Նշենք, որ Սերբիայում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 65-ի, վարակակիր է 2 666 մարդ: