Շարունակվում է իջնել կարագի, բուսական յուղի, խնձորի գինը. հացի գնի մեջ փոփոխություն չկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

տմպպհ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:

Այսպես՝ շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:

Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է: