ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը պահպանել է 102-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

  Ազգային հավաքական

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների ամենամսյա դասակարգման աղյուսակը, որում Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 102-րդ հորիզոնականը։

Նախորդ ամփոփումից հետո ազգային ընտրանին հանդիպում չի անցկացրել և ունի 1213 վարկանիշային միավոր։

Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը։ Նրան հաջորդում է Ֆրանսիան։ Լավագույն եռյակը եզրափակում է Բրազիլիան։

Լավագույն տասնյակում են Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան։