«Ժամանակն է սթափվել և աղոթք անել». Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Արցախ / Տեղեկատվական շտաբը հրապարակել Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքը, ըստ որի՝ Գարեգին Բ-ի որոշման համաձայն՝ Հայաստանի և Արցախի թեմերում մինչև ապրիլի 13-ը բոլոր ժամերգությունները և պատարագները ստիպված են լինելու անել դռնփակ՝ առանց հանրության:

«Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը»,-նշված է տեսանյութին կից հրապարակված հայտարարությունում:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը  նաև Սուրբ Հարության տոնին ընդառաջ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է արել: