Բորիս Ջոնսոնի մոտ դրական տեղաշարժ է նկատվում. նրա առողջական վիճակը բարելավվում է. CNN

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ջոնսոն

Կորոնավիրուսով հոսպիտալացված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վիճակը բարելավվում է: Այս մասին ասված է բրիտանական կառավարության գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է CNN-ը:

«Նա գիշերը հանգիստ է անցկացրել, նրա վիճակը շարունակում է բարելավել, նա մնում է ինտենսիվ թերապիայի պալատում, վարչապետը ստանում է «ստանդարտ թթվածնային բուժում»:

Նշենք, որ Ջոնսոնը կորոնավիրուսով հիվանդացել է ավելի քան մեկ շաբաթ առաջ։ Սկզբնական շրջանում նրա բուժումն անցնում էր տանը մինչև անցած շաբաթվա վերջ, երբ վարչապետը հայտնեց, որ իր մոտ ջերմությունը դեռ չի իջնում։ Արդեն կիրակի երեկոյան հայտնի էր դարձել, որ Ջոնսոնը հիվանդանոց է տեղափոխվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս