ԱԱԾ-ն ձերբակալել է ոստիկանության Դավիթաշենի բաժնի պետին, տեղակալին և օպերլիազորին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

վ

Այսօր՝ ապրիլի 9-ին, տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը: Քիչ առաջ ԱԱԾ-ի և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանը, պետի տեղակալը, օպերլիազորն, ինչպես նաև հետաքննիչը տեղափոխվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ի կողմից դադարեցվել էր։ ԱԱԾ ծառայողները չէին թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Մկրտիչ Վարոսյանն է