ՀՀ քաղաքացին Արցախում կորոնավիրուսով վարակվելուց հետո տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

հիվանդանոց

Արցախում կորոնավիրուսի դեպքով հաստատված երրորդ քաղաքացին, որը ՀՀ քաղաքացի է, տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Վերջինս Արցախի որևէ բնակավայրում կանգ չի առել, շփման շրջանակը հիմնականում ՀՀ-ից է, իսկ անցակետում նրա հետ առնչված բուժաշխատողները եղել են պաշտպանիչ պարագաներով: Նրա ինքնամեկուսացումն իրականացվել է բուժաշխատողների կողմից, որոնք եղել են համապատասխան պաշտպանիչ արտահագուստով:

Քաղաքացին եղել է առանձին՝ ինքնամեկուսացման համար նախատեսված վայրում և ապահովված եղել անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենայի պարագաներով: