Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծին գրանցվել է աննախադեպ մեծաքանակ զանգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

թեժգիծ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ ապրիլի 7-ից 9-ը գրանցվել է աննախադեպ մեծաքանակ զանգ՝ 12 հազար 233: Այս զանգերը նախարարությունը ստացել է թեժ գծի նոր՝ 011 300 114 համարին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Մի քանի օրում ձևավորել է այսպիսի համակարգ՝ լավ մարտահրավեր էր. 12,233 զանգերից  94.9% սպասարկվել է,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը: