Գյուղատնտեսներին խորհուրդ ենք տալիս Արարատյան դաշտում բացօթյա սածիլում չկատարել. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել։

«Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խուրհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»,- գրել է Սուրենյանը։