Շարունակում ենք սոցիալական խնդիրներ ունեցողներին աջակցելու ծրագրերը․Էջմիածնի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News     

․

Արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու քաղաքապետարանի նախաձեռնությանը արձագանքել և միացել են ինչպես էջմիածնաբնակներ, այնպես էլ ռուսաստանաբնակ էջմիածինցի գործարար: Այս մասին ասվում է Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ։

Քաղաքապետարանը հայտնում է, որ ստեղծված դժվարին իրավիճակում Էջմիածնի բնակչությանն օգնության ձեռք մեկնելու, մարդասիրական գործունեության, ինչպես նաև Էջմիածնի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր աջակիցներին:

Քաղաքապետարանը միաժամանակ հայտնում է, որ շարունակում է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու ծրագրերը:

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ քաղաքապետարանի այս նախաձեռնությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել ՀՀ ՖՆ 900325151109 դրամային հաշվեհամարին:

Ստացված օջանդակությունը կուղղվի ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին սննդի պարենի փաթեթներով ապահովելուն: