ԱՄՆ-ից Հայաստան է վերադարձել 35 հայ աշակերտ. նրանք 14-օրյա կարանտինում կմնան. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ինքնաթիռ

Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտներ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։

Ամերիկայում՝ Հայաստանի դեսպանության համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Հայաստան՝ Դոհա-Թբիլիսի-Երևան չվերթով։