Հայաստանում կորոնավիրուսով վարակման 16 նոր դեպք է գրանցվել․ ընդհանուր թիվը 937 է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

կորոնա

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է կորոնավիրուսով հիվանդների մասին վերջին տեղեկատվությունը, համաձայն որի՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը ապրիլլի 10-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ 937 է, բուժվածների թիվը՝ 149-ի, փաստացի բուժվողներին թիվը 777 է:

Քաղաքացիների հանձնած թեստերից 5160-ը բացասական է եղել: Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել. այս պահին մահերի ընդհանուր թիվը 11 է: