Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում փորձնական շրջանաձև երթևեկություն կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

խաչմերուկ

Երևանի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում («Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ) կանջատվեն լուսացույցները, և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ 

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը և կից լուսանկարներ հրապարակել: