Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հրապարակել է Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքի լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

տեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել, որ Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքն է, որը ապրիլի 9-ին դուրս է բերվել Ոտնլվայի արարողությանը։

«Թող սուրբ Գրիգորի բարեխոսությունը միշտ իր ժողովրդի հետ լինի։

Շնորհակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Հրայր Ասողիկ Կարապետյանին նկարը տրամադրելու համար»,-ֆեյսբուքյան էջում գրել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը: