70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

որոնա

Ապրիի 9-ին մոտ 70 մեկուսացված անձանց կորոնավիրուսի թեստավորում է անցկացվել, 7-ի պատասխանը դրական է եղել: Այդ մասին ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նախարարը նկատել է, որ վարակման դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե որքան կարևոր է մեկուսացնել Հայաստան ժամանող մարդկանց:

«Այս 7 հոգին եթե մեկուսացված չլինեին, վերջին 14 օրերի ընթացքում վարակը կտարածեին այլ մարդկանց շրջանում։ Ավելին, եթե նրանք թեստավորվեին Հայաստան ժամանելիս, հետազոտության արդյունքները հավանաբար բացասական կլինեին, և նրանք, ազատ տեղաշարժվելով, էլի կտարածեին վարակը»,-ասել է նախարարը։

Ապրիլի 10-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել: Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 937-ի: Մահացել է 12 մարդ: