Եմենում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել․ РИА Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News        

Եմեն

              

Եմենում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է Հադրամուտ նահանգում։ Հիվնադի վիճակը կայուն է»,- հայտնել  է COVID-19- ի դեմ պայքարի ազգային հանձնաժողովը (YSNECCOVID19):

Առողջապահության համաշխպարհային կազմակերպությունը կորոնավիրուսը համաճարակ է հայտարարել մարտի 11-ին։ ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում մոտ 1,5 մլն մարդ կորոնավիրուսի վարակակիր է, նրանցից 85 հազարը մահացել է։