Ինժեներասակրավորային ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News                      

ՊՆ

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների գիտելիքները և հմտությունները կատարելագործելու, դաշտային վարժվածությունն ու ֆիզիկական պատրաստվածությունն ամրապնդելու նպատակով ապրիլի 9-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։

Իրականացվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական պարապմունքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն  ու  ականազերծման լրակազմերը: