Փաստաբանների պալատի կազմակերպած հեռավար վերապատրաստման դասընթացին մասնակցել է 253 փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

փաստաբաններիպալատ

ՀՀ փաստաբանների պալատը 2020 թվականին ապրիլի 9-ին կազմակերպել է հեռավար դասընթաց «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով, որին փաստաբանները հնարավորություն ունեցան մասնակցելու իրենց գտնվելու վայրից:

Google meet հավելվածի միջոցով կազմակերպված դասընթացին մասնակցել է 253 փաստաբան: Դասընթացն անցկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղված միջոցառումները՝ ՀՀ փաստաբանների պալատն առաջիկայում ևս նախատեսում է կազմակերպել հեռավար վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար նույն ձևաչափով:

Հ.Գ. Փաստաբանների պալատում նախկինում էլ գործել է վերապատրաստման հեռավար հարթակը, որը հնարավորություն էր ընձեռում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝

- իրական ժամանակում մասնակցել դասընթացին.

- նախապես տեսաձայնագրված նյութը սահմանված կարգով դիտել և պատասխանել թեստային հարցերին:

Տեսանյութեր

Live

Լրահոս