Ադրբեջանն առաջնագծին մոտ զորավարժություններում ներառել է «Սմերչ» համակարգեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

սմերչ

   

Ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանը գրել․                  

«Ադրբեջանը նույնիսկ համատարած վարակի պայմաններում է շարունակում «մուսկուլներով խաղալ»։
Նրանց զինված ուժերն առաջնագծին մոտ տեղայայված զորավարժարաններում արդեն 3-4 օր է զորավարժություններ են անցկացնում։

Եթե սկզբից դիպուկահարների վարժանքներ են անցկացրել, հիմա արդեն հրետանի, տանկեր և ավիացիա են կիրառում։ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրություններից պարզվել է, որ երեկ վարժանքներ են անցկացրել Տ-90 տանկերով, Դ-20, Դ-30 և «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներով։ Բացի այդ, երեկ կիրառել են նաև ռազմական ավիացիա (ըստ կադրերի` 2-ական «Սու-25» գրոհիչներ և «ՄիԳ-29» կործանիչներ)։

Ադրբեջանցի ռազմական լրագրողները և առաջնագծին մոտ ապրող օգտատերերը գրում են, որ ինքնաթիռները թռիչքներ են կատարել նաև առաջնագծին մոտ հատվածում։ Ըստ նրանց` թռիչքներն իրականացվել են Թարթարի շրջանից մինչև Ֆիզուլու շրջան (Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների ուղղություն)

Քիչ առաջ ադրբեջանական տիրույթում տեղեկություն է հրապարակվել, որ այսօր մարտական կրակով զորավարժություններ են անցկացվել նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով»։

Տեսանյութեր

Live

Լրահոս