Պարզ չէ՝ կերկարաձգվի՞ արտակարգ դրության ժամկետը, թե՞ ոչ․ վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

հասարակական

Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննարկումներ են ընթանում, դեռ հստակ որոշում չկա, երբ լինի, պաշտոնապես կհայտարարվի։ 24News-ին այդ մասին տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

«Ամեն ինչ կախված է նրանից, թե իրավիճակն ինչ ընթացք կստանա, մոտ օրերս պարզ կլինի՝ արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ նախագիծը կգնա՞ Ազգային Ժողով, թե՞ ոչ, կամ այն քննարկվի՞ ապրիլի 13-ի ԱԺ արտահերթ նիստում, թե ոչ», - նշեց Մանե Գևորգյանը։ 

Վարչապետի խոսնակը հավելեց, որ վերջնական որոշման մասին կհայտնեն մինչև արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ին։