Արսեն Թորոսյանը կառավարությանն առաջարկում է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ առաջարկել է կառավարությանը երկարացնել արտակարգ դրությունը։

«Կհայտնվի հանրությանը, թե ինչ որոշում է ընդունվել», - ասել է նախարարը և նշել, որ որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։

Ավելի վաղ ԱԺ-ում Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից, և եթե նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մեկ աղբյուրից, օրինակ՝ մեկ արտադրամասից, ապա հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։